Ապրիլի հրաշքները, թե դպրոցական band :)

Սիրելի’  ընթերցողներ,

Ուրախ եմ , որ վերջապես
կարողացա դպրոցական ծանրաբեռնված առօրյայում ժամանակ գտնել և մի ինչ-որ հետաքրքիր նյութ
պատրաստել Ձեզ համար =)  Այս post-ում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փոքրիկ հարցազրույց մեր դպրոցի տասնմեկերորդ դասարանի աշակերտուհիներ Հասմիկ Հակոբյանի և Լուսե  Ավետիսյանի հետ: Տրամաբանակն հարց է ծագում, իսկ ինչու՞
հենց նրանք: Ցավո~ք, շատ քչերս ենք  իրազեկված մեր դասընկերների հետաքրքրությունների մասին, հետևաբար և շատ քչերս գիտենք, որ Հասմիկը
և Լուսեն իրենք երաժշտական կարողություններով  և մեծ ցանկությամբ  ստեղծել են իրենց խումբը կամ ինչպես աղջիկներն ենանվանում այն band-ը :

TchaikovskyBlogerAxx (TbA): Նախ շնորհակալ եմ, աղջիկնե’ր, որ ժամանակ գտաք  մեզ հետ զրուցելու համար : Կուզենայ , որ մինչ խմբի
մասին խոսելն, նախ խոսեինք մեր դպրոցի մասին: Ինչան գիտեմ, Հասմի’կ , դու եկել ես մերդպրոց  միջին դպրոցում, այդպե՞ս չէ:                                                                                       Հասմիկ (Հ): Այո,ես  փոխադրվել եմ  Չայկովսկու դպրոց յոթամյա երաժշտական կրթությունս  ավարտելուց հետո:                                                                                                            TbA:Իսկ ո՞ր դպրոցից:                                                                                                                                                                                                                                                        Հ: Հայկանուշ Դանիելյանի մշակույթի դպրոցից:                                                                                                                                                                       TbA: Ինչ փոխեց Չայկովսկու դպրոցը քո կյանքում, մասնագիտական
ասպարեզում:

Լուսե (Լ): *ծիծաղելով*
Առաջադիմությունն է վատացել:

Հ: *շարունակելով*
Չհավատաք: Բայց եթե անկեղծ, շատ ուրախ էի, երբ փոխադրվեցի այստեղ, ոչ միայն մասնագիտական
առավելությունների համար, այլև  այն նոր ընկերների
համար,որ այստեղ գտա:

TbA:Հիմա խոսենք  խմբի մասին:

Հ: band *շտապեց ուղղել
ինձ Հասմիկը*

TbA: Ու՞մն էր մտահաղացումը,
ու ե՞րբ ձևավորվեց այն ինչ կա այսօր:

Հ: Անկախ նրանից,
թե որ դպորցում եմ սովորել ,միշտ երգել եմ և հաճախ իմ հեղինակային երգերը գրել: Երբ
տեղափոխվեցի Չայկովսկու դպրոց, հնարավորություն ստացա դաշնամուրին զուգընթաց , նաև
սովորել կոմպոզիցիայի բաժնում:                                                                                                                                                                                                                                                          Լ: Այ լավ հիշում
եմ , թե ոնց ձևավորվեց խումբը: Երաժշտական գրականույան դաս էր, եթե չեմ սխալվում Հայդնի
103-րդ սիմֆոնիան էր դասը, իսկ ես ու Հասմիկը երազանքների գիրկն էինք ընկել :

Հ: Ճիշտն ասած նկարում
էինք :

Լ: Ու այդ խառնաշփոթում
ծնվեց “Aprile’’:

TbA: Պաստորեն ոգեշնչման
առարկան ոչ ավելին քան Հայդնն էր *ծիծաղելով*: Իսկ ինչու՞ խումբը կոչեցիք հենց
“Aprile” :

Լ: Երկուսս էլ ծնվել
ենք ապրիլ ամսին:

Հ: Բայց ես մեկ օրով
մեծ եմ *ավելացրեց Հասմիկը *:

TbA: Ե՞րբ է գրվել
առաջին երգը:

Հ: Առաջին երգի գրվել
է շատ վաղուց դժվարանում եմ հստակ ամսաթիվ ասել: Կարծեմ ”Another Planet” -ն էր :

TbA: Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում դպրոցի պատերից դուրս:

Հ: Բազմազան, բայց ունեմ սիրելի խմբեր: Շատ եմ սիրում ”Tokio Hotel”, ”One Republic”,”Green Day”և շատ ուրիշները:

Լ: Ես էլ կարող եմ անվերջ լրացնել ցանկը`”Ramstein”,
”Him”, ”Three Days Greece”, ”The Bigger Lights”.

TbA:Աղջիկնե’ր, ասում
են, որ երաժիշտները աշխարհին նայում են մեկ այլ տեսանկյունից: Ո՞րն է այն «ոսկյա եռյակը»
առանց որի չեք պատկերացնի ձեր կյանքը :

Հ: Ընկերներ, կարիերա և սեր:

Լ: Ընկերներ, ընտանիք, rock:

TbA: Ե՞րբ Է մարդը ըստ ձեզ երջանիկ, ե՞րբ եք դուք երջանիկ:

Լ: Կարծում եմ,որ մարդը երջանիկ է երբ սիրված է:

Հ: Իսկ ես երջանիկ եմ երբ ընկերներիս հետ եմ, անկախ նրանից,թե դրանք համացանցային ընկերներ են և մենք Ֆեյսբուքում ենք, թե իմ դպրոցական ընկերներն են և մենք Կարապի լճի շրջակայքում ենք :

TbA: Ձեր կյանքի կարգախոսը:

Հ: Լուսեն և ես հաճախենք իրար հիշեցնում “Մի’ մտահոգվիր,հիմար եղի’ր’’ կարգախոսը (“Don’t worry be stupid”) *ծիծաղելով*:

TbA: Ի՞նչ եք կարծում, աղջիկնե’ր, արդյոք կկարողանա՞ք պահպանել “Aprile’’ –ը դպրոցն ավարտելուց հետո: Չէ որ , ի վերջո ,ձեր ընկերության  խորհրդանիշն է:

Հ: Ոչ մեկս Նաստրադամուս
չենք: Չենք կարող ասել ինչ կլինի:

Լ: Մի բան գիտեմ հաստատ,
ինձանից պրծում չկա : *ծիծաղելով դիմեց Հասմիկին*

TbA: Եվ վերջում ի՞նչ կասեիք  մեր դասընկերներին:

Հ: Հուսով եմ ` կկարողանան ճիշտ կողմնորոշվել գործում և կարիերայում, ճիշտ մասնագիտության ընտրություն կկարողանան կատարել:

Լ: Կցանկանայ, որ այդ ամենի հետ մեկտեղ  մեզանից յուրաքանչյուրը կարողանար պահպանել մարդկային հատկանիշները:

TbA: Շնորհակալություն, աղջիկնե’ր, հուսով եմ որ դուք էլ կհասնեք ձեր նպատակներին և բարձր կպահեք մեր դպրոցի անունը:Չէ որ դուք տարածաշրջանի միակ հանրակրթական-երաժշտական դպրոցի սաներն եք :

 

Հուսով եմ `հետաքրքրությամբ
ընթերցեցիք  և ծանոթացաք մեր դասընկերների պատմությանը:  Մեր դպրոցի գրեթե յուրաքանչյուր աշակերտ
ունի իր առանձնահատուկ ձիրքը որևէ ասպարեզում և շատերը առժանի են հիշատակման: Այս բլոգի
միջոցով մենք կփորցենք հնարավորինս չափ շատ նյությեր և հարցազրույցներ հավաքել մեր
իսկ դասընկերների մասին:

Սիրով,

TchaikovskyBlogger A xx.

P.S. Hatuk Shnorhakalutyun Nona Minasyanin stexcagorcakan ajakcutyan hamar.

Advertisements

1 մեկնաբանություն

Filed under ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհավոր, ի’մ ուսուցիչ :)

Զանգը հնչեց, և դասամիջոցին
բնորոշ աղմուկը հեզհետե մարեց: Զբոսնում եմ միջանցքում և լսում յուրաքանչյուր դասարանից  իմ ուսուցիչների ձայները: Մեկը դեռ ներկաբացակա
է անում `հետաքրքրվելով յուրաքանչյուր բացակա աշակերտով, մյուսը արդեն դասին է անցել
և գրավել աշակերտների ուշադրությունը: Մի դասարանում a-ին b են գումարում , մեկ այլ
տեղ Ավարայրի ճակատամարտ է, իսկ միջանցքի խորքից լսվում են երաժշտական թելադրության
պատառիկներ: Կրկին լսում եմ իմ սիրելի ուսուցչի ձայն, որ կրկնում է իր թևավոր խոսքերից
մեկն ու ինքս ինձ ժպտում: Ախ~, երանի միշտ այդպես նախատեին ու սովորեցնեին ամբողջ կյանքում:  
Ուսուցիչ, իսկապես սուրբ խոսք,ուսուցիչներ,մարդիկ
որոնք երբեք չեն վերանում մեր հիշողությունից նույնիսկ երբ հնչում է մեր կյանքի վերջին
զանգը: Յուրաքանչյուր ուսուցիչ, անկախ նրանից թե ինչքան ենք մենք հասկացել և գնահատել
նրա աշխատանքը, իր ուրույն հետքն է թողել մեր կյանքում:

Սիրելի ուսուցիչնե’ր,
այս հոկտեմբերյան տոնին  ուզում ենք  իսրտե շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ
Ձեր նվիրական գործի      համար: Ավա~ղ, մանկական
չարաճճիության պահերին հաճախենք անկարգություն անում և խանգարում Ձեր դասերը,  բայց և այնպես գնահարտում ենք և հիանում Ձեր համբերատարությամբ
ու  հիացմունքի արժանի կամքով: Ներե’ք մեզ Ձեզ
բարկացնելու  համար, և իմացե’ք` երբեք չենք
մոռանա այն ինչ սովորել ենք յուրաքանչյուրիցդ:

Սիրով,

TchaikovskyBlogger A xx.

Թողնել մեկնաբանություն

Filed under ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն :)

Սիրելի Չայկովսկու դպրոցի և կենտրոն համայքի այլ դպրոցների աշակերտներ,

ՀՀ-ի Անկախության տոնին ընդառաջ կատարվելիք նախապտրաստական աշխատանքների պատճառով վաղը հանրակրթական դասերը չեն կայանալու: Հարկ Է նշել , որ օրվա երկրորդ կեսին(14:00-ից հետո) կանոնավոր երթևեկությունը լիովին կվերականգնվի, այնպես որ, եթե մասնագիտական դասեր ունեք ամենայն հավանականությամբ դրանք կկայանան դասացուցակի համաձայն (ճշտե’ք ուսուցչի հետ):

Հաջորդիվ օրերի մասին տեղեկությունները կհայտնենք ստույգ տեղեկանալուն պես :

Բարի լրացուցիչ հանգստյան օր և մի քանի ժամ ավելի քուն =))

Ձեր TchaikovskyBloger Axx.

Թողնել մեկնաբանություն

Filed under ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր ուսումնական տարի կամ ևս մեկ տոնական իրարանցում :)

Կարծում եմ, որ անկախ տարիքից բոլորս էլ հուզմունքով և հետաքրքրությամբ էինք սպասում սեպտեմբերիմեկյան իրադարձություններին: Այս տարի էլ մեր դպրոցն, պահպանելով ավանդությը, ուսումնական տարին սկսեց տնօրենի և ուսմասվարի առաջին դասարանցիներին ուղղված ողջյունի խոսքով: Բայց և այնպես, կայն և հետաքրքիր նորամուծություններ.  դպրոցի բակում հանգրվանել էր դպրոցի փողային նվագախումբը: Բոլորը մեծ ուրախությամբ ընդունեցին նրանց կատարումները , իսկ միջավայրում ինչոր հետաքրքիր պիոնեռական <<հնչյուններ>> կային🙂 Ակամայիս հիշեցինք Чебурашка-յի  դպրոցական արկածները

                                                                                                    Տնօրենի  հորդորող խոսքերից հետո, հնչեց ՀՀի օհներգը, և տասներկրորդցիների ողջույնից հետո, սկսվեց 2011-2012 ուստարին:

ՍիրելիՉայկովսկու դպրոցի աշակերտ, երեկևս մեկ անգամ հնչեց դպրոցակ զանգը`ավետելով քո կյանքում մի նոր ուսումնական տարվա սկիզբ: TchaikovskyBlogը միանում է այն բոլոր շնորհավորանքներին, որ հնչեցին քեզ համար այս օրերին:

Հուսով ենք , որ այս տարի ավելի ջանասիրաբար կաշխատես `բարձ պահելով քո ուսուցիչների և ողջ դպրոցի պատիվը: Անկասկած, դպրոցական տարիները դեռ երբեք չեն մնացել անուշադրության մատնված:

Մի քանի օրից blog-ի համապատասխան էջերում դու կգտնես ավագ դպրոցի դասացուցակը, ուղեցույցներ համապատասխան դասերի և ուսումնական ծրագրի հետ կապված : Ինչպես ասել էին դեռ տարին սկսելիս`blog-ը կոչված քեզ օգնելու, այնպես որ  դիմիր , թե կունենաս մեր օգնության կարիքը 🙂

Հաջողություն,

TchaikovskyBlogger Axx

Թողնել մեկնաբանություն

Filed under ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դպրոցին ընդառաջ կամ հետ նայի’ր ու տե’ս :)

Ահա և ավարտին մոտեցավ ամառը: Ընդհամենը մի քանի օր մնաց քո կյանքում ևս մեկ ուսմնական տարվա սկսվելուն: Բայից մինչև նոր ուստարին, դեռ պետք է ամփոփել նախորդն, չէ՞ որ այն իր յուրահատուկ հետքն են թողել քո կյանքում:

Նախորդ ուսւմնական տարին մեր բոլորիս համար սկսվեց հետաքրքիր անակնկալներով : Կարծում եմ կհամաձայնեք , որ գեղեցիկ ու ավելի հաճելի էր դարձել դպրոցի բակը. վերացել էին մեր <<սիրելի>> կանաչ <<ճոճարանները>> և փոխարենը ավելացել էին ծառերն ու ծաղիկները: Ուստարվա ընթացքում  տնօրինության ջանքերով  և <<Հայաստան>> հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ վերանորոգվեց և վերազինվեց դպրոցի Երաժշտական գրականության դասասենյակը: Նույն հիմնադռամի կողմից տրամադրվեցին և նոր երաժշտական գործիքներ :  Մանրամասն` http://asbarez.com/92513/armenia-fund-modernizes-music-library-at-venerable-tchaikovsky-school/ :

Փոփոխվել էին և դասարանների բաժանումները. միասնական դասարաններ էին դարձել նախնական և միջին դպրոցի մի շարք դասարաններ և փոխարենը բաժանվել էին ավագ դպրոցի դասարանները: Որորշակի փոփոխություններ էին եղել և ուսուցչական կազմում :

Ինչ վերաբերում է դպրոցի երաժշտական առօրյային , այն , հիրավի բուռն էր և հետաքրքրաշարժ: Բացի յուրաքանչյուր տարի տեղի ունեցող հաշվետու համերգներից , որոնք այս տարի  բարձր մակարդակի  էին , տեղի ունեցան նաև մի շարք մենահամերգներ`արժանանալով  ԵՊԿ-ի և ՄՆ-ի ուշադրության :

Բայց և այնպես, հետաքրքիր անցավ դպրոցի առօրյան, և Չայկովսկու դպրոցի աշակերտները ևս մեկ անգամ փայլեցին իրենց բազմակողմանի հետաքրքրություններով` երբև է չսահմանափակվելով թեկուզ միայն դասական երաժշտությամբ : Գարնանը տասներորդ դասարանների աշակերտների նախաձեռնությամբ և իրենց սիրելի դասղեկի ` Է. Հարությունյանի ջանքերով կազմակերպվեց ցերեկույթ նվիրվաց աշխարհահռչակ “Beatles’’ խմբին:

Տարին ավարտվեց  դիսկոտեկով `նվիրված ութսունականներին : Թեև կայն որոշակի թերություններ, և գաղափարն էլ այդքան մեծ արձագանք չգտավ աշակերտության ոչ այդքան էլ ճիշտ մոտեցման պատճառով, բայց և այնպես, գտնվեցին աշխույժ աշակերտներ, որոնք ժամանակ գտան լիաթոք զվարճանալու: Իհարկե, հարկ է շնորհակալություն հայտնել տնօրինությանը,ի դեմս դպրոցի տնօրենի` պարոն Կոնստանդյանի աշակերտների կողքին լինելու համար:

Ամառը անցավ մեկ ակնթարթի պես: Գիտեմ , որ յուրաքանչյուրդ այն անցկացրել էք  յուրովի: Իսկ դու ի՞նչ  ես արել, ու՞ր ես գնացել այu ամառ , ի՞նչ նոր մարդկանց ես հանդիպել, ի՞նչ նոր գիտելիք կամ փորձ ձեռք բերել,գ՞ուցե մի հետաքրքիր գիրք ես կարդացել, կամ լավ ժամանակ անցկացրել ընկերներիդ հետ: Պատմի’ր այդ մասին` տողնելով քո մեկնաբանությունը կամ comment-ը 🙂

Սպասի’ր նորություններ դպրոցից,

Սիրով,

Tchaikovskiblogger Axx

Թողնել մեկնաբանություն

Filed under ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ