Category Archives: Uncategorized

Սերնդափոխություն կամ նոր թիմ, նոր շունչ :)

Սիրելի’ ընթերցող , այս անգամվա իմ փոստը կտարբերվի մյուսներից, քանի որ այս անգամ ես գրում եմ քեզ ոչ իբրև քո դասընկերը, այլ իբրև մեր սիրելի դպրոցի արդեն իսկ շրջանավարտ: Արդեն մի քանի շաբատ է անցել ինչ ավարտել եմ դպրոցը, ինչ հանձնել եմ թե ավարտական թե ընդունելության քննությունները, բայց և այնպես դեռ չեմ հաշտվել այն մտքին, որ այս տարի  սեպտեմբերի մեկին դպրոցը ևս մեկ անգամ բացելու է իր դռները իր աշակերտների առաջ, բայց ես և իմ հասակակիցները չենք լինելու նրանց թվում:

Անկեղծ տխրում եմ, տխրում եմ , որովհետև հետևում եմ թողնում մի ամբողջ տասնամյակի պատմություն` հիշողություններ, ապրումներ, նվաճումներ, մարդկային հարաբերություններ: Եթե դու հիմա  պատրաստվում ես սեպտեմբերի մեկին, գնում ես տետրակներդ, սպասում, երբ դպրոցից կզանգեն և կկանչենք գրքերդ ստանալու, դու դժվարությամբ կհասկանաս այն ինչ ես զգում եմ այս օրերին, բայց մի բան կարող եմ վստահորեն ասել, որ դու իսկապես երջանիկ ես, որ դեռ ժամանակ ունես դպրոցական անհօգ օրերն ապրելու: Չայկովսկու դպրոցը, պարզապես դպորց չէ, և դու դրանում կհամոզվես  ինքդ: Որպես փաստ նշեմ, որ դպրոցն ավարտել են մոտ քառասուն աշակերտ և նրանց ութսուն տոկոսը ընդունվել են իրենց նախընտրաց բարձրագույն ուսումնական հաստատությունները, բնականաբար մեծամասնությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (մեծամասնությոնը անվճար ), բայց  հատկանշական է, որ շատերը մեր դպրոցի հանրակրթական մասի գիտելիքների հիման վրա ընդունվել են Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներ (իրավաբանական, հոգեբանական, կենսաբանական,լրագրողական) Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ,  Երևանի կինոյի և թատրոնի պետական համալսարան և այլ ուսումնական հաստատություններ: Սա պատահական չէ, և Չայկովսկու դպրոցի շրջանավարտ լինելը իսկապես մեծ հպարտություն է:

Երկար կարող եմ գովել իմ դպրոցը, բայց ցավոք ավարտին է մոտենում իմ վերջին փոստը,  (այո, վերջին,) չնայած չեմ կարող  խոստանալ , որ  էլ երբեք ոչինչ չեմ գրի( մի քիչ դժվար է) , բայց և այնպես հիմանկան փոստերի հեղինակները այլ են լինելու :Երկար եմ մտածել և փնտրել նրանց, ովքեր կշարունակեն TchaikovskyBlog–ի առօրյան և վերջ ի վերջո գտա նոր սերնդի այն չայկովցիներին , որոնք հաճույքով համաձայնեցին ստանձնել բլոգը խմբագրելու աշխատանքը: Եվ այսպես, հաճույքով ձեզ  եմ ներկայացնում Tchaikovsky Blogger M, Tchaikovsky Blogger L , Tchaikovsky Blogger E 🙂  Որպես պատգամ` մի վախեցեք, մի հանձնվեք,միշտ պայքարեք:

Նոր թիմը կներկայացնի իրեն առաջիկա փոստերում, կներկայացնի իր ծրագրերն ու նպատակները , իսկ ես կմիանամ ընթերցողների շարքերին և հաճույքով կընթերցեմ TchaikovskyBlog –ի նյութերը: Միգուցե հավեսի կգցեն, մի բան էլ նորից կգրեմ..ո’վ գիտի )))

Շնորհակալ եմ իմ բոլոր ընթերցողներին, և այս անգամ ….

Tchiaikovsky Bloger A xx` 2012Ա  Ասյա 🙂

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Uncategorized

Մրցույթի արդյունքները :)

Բարև սիրելի աշակերտներին, որ վայելում են ամառային արձակուրդները 🙂

Անցնում են ամառային ամիսները և  արդեն կարելի է ասել, որ գրեթե ժամանակ չի մնացել  նոր կիսամյակի սկզբին: Հըն, դեռ չե±ք կարոտել դպրոցը 🙂  

Իսկ  հիմա ժամանակն է ամփոփել նախորդ փոստում հայտարարված մրցույթի արդյունքները: Իսկապես դժվար էր ընտրել այն աշակերտին որը լավագույնս կարողացել էր ներկայացնել իր այս տարվա նվաճումներն  ու ձեռքբերումները: Քանի որ գրեթե բոլորը ունեին որոշակի քերականական և ոճական թերություններ, ընտրությունը կատարելիս մենք հաշվի առանք տարիքային  առանձնահատկությունները: Կարծում եմ, որ խորհրդանշական  և հնարավորինս  արդարացի կլինի  եթե հաղթող ճանաչենք  11բ դասարանի աշակերտուհի Հասմիկ Հակոբյանին: Հասմիկը, հաճույքով պատմել էր իր ընկերների  և իր արկածների,  այն մրցույթների և փառատոնների մասին որոնց նա պատվով ներկայացրել է մեր դպրոցը:  Շնորհավորում ենք քեզ Հասմիկ, և հույսով ենք որ նոր ուսումնական տարին քեզ նոր մասնագիտական հնարավորությունն էր կընդձեռի: Որպես մրցանակ Հասմիկին տրվում է պատվոգիր  և հնարավորություն թղթակցել բլոգին. գրել փոստ իր իսկ ընտրած թեմայով, կիսել իր մտքերը հրապարակավի բլոգի ընթերցողների և ինչու չէ աշխարհի հետ 🙂

Tchaikovsky Blogger A xx

1 մեկնաբանություն

Filed under Uncategorized

Վերադարձ :)

Բարև սիրելի~ ընթերցող:Ափսոսանքով և մեխքի զգացումով պետք է խոստովանեմ,որ դպրոցի դասերն և լրացուցիչ պարապունքները խլում էին իմ ողջ ժամանակը, ինչի պատճառով բոլորովին չէի անդռադառձել դպրոցի բլոգի նյութերին: Չկարծեք ` թեմանները կամ իրադարձությունն էր սպառվել էին, բնավ ոչ. ասելու, պատմելու և քննարկելու նյութ միշտ էլ գտնվում է,և միգուցե հենց այդ է պատճառը, որ այս  փոստում դժվար կլինի զետեղել և ձեզ ներկայացնել մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցացը:

Բլոգգեռների թիմը կփորցի վերսկսել իր կանոնավոր աշխատանքը և կանրադառնա բոլոր բացթողումներին:

Հայցում ենք Ձեր ներեղությունը .սիրով,

TchaikovskyBlogger Ax x

Թողնել մեկնաբանություն

Filed under Uncategorized

Հաշվետու համերգ կամ 2012-ին ընդառաջ (:

Սիրելի’ դասընկերներ ,ուսուցիչներ և բլոգի այլ ընթերցողներ,

Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի ` իր ավարտին բերելով կիսամյակը: Դպրոցի լավագույն աշակերտներն  , տնօրինության բարձր հովանու  ներքո ,  պսակեցին կիսամյակի ավարտն ու Նոր տարվա սկիզբն հաշվետու  համերգով :                                                                                                                                                                                                                                   Համերգին ելույթ ունեցան  լարային,  ստեղնաշարային ,  փողային, վոկալ  և նույնիսկ  հարվածային բաժիննեը  ներկայացնող աշակերտները, որոնք   ևս մեկ անգամ ցուցադրեցին դպրոցի բազմաժանր և առանձնահատուկ  երաժշտական առօրյան: Դահլիճում գտնվողներին , նաև առիթ ընդձեռնվեց  ականատես դառնալ դպրոցի  երգչախմբի  տոնական և հիրավի մանկական անկեղծ ելույթին: Իրենց  համարով փայլեց նաև  դպրոցի նորելուկ  նվագախումբը, որին ապա  հաջորդեց  մեր դպրոցի սաներից կազմված  ՅՈՒՆԵՍԿՈ-յի  նվագախմբի կատարումը: Միջոցառմանը շնորհավորանքով հանդես եկավ Ձմեռ պապը, որը իր մաղթանքը ուղեց   Չայկովսկու դպրոցի  աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին:

Անկասկած յուրաքանչյուրիդ կյանքի << գրքում>> այս տարին կունենա իր  յուրահատուկ ու անկրկնելի  էջը: Միշտ առանձնահատուկ  զգացմունքներով ենք  պրպտում մեր հիշողությունները, բայց և այնպես միշտ   մեծ ակնկալիքներով ենք սպասում նոր տարվան : Հույսով եմ` այս տարին իսկապես կդառնա ձեր բոլոր երազանքների իրականացման  և նոր նվաճումների տարի : Առանձնահատուկ ուզում եմ նշել  և հաջողություն մաղթել մեր  դպրոցի այս տարվա շրջանավարտներին, որոնք մի նոր էջ են գրել ոչ միայն իրենց կյանքի, այլև մեր դպրոցի պատմության մեջ : Սիրելի’ տասներկուերորդցիներ,  թող, որ այս տարին յուրաքանչյուրիդ կյանքում  դառնա առաջընթացի  և վերելքների  նվաճման տարի .ինչպես ասել է  հույն փիլիսոփա Սենեկան  . << Մենք տեսնում ենք խոչընդոտները , երբ աչքն հեռացնում ենք  մեր նպատակից>> :  

Շնորհավոր Նոր տարի (:

Սիրով,

TchaikovskyBlogger Axx

Թողնել մեկնաբանություն

Filed under Uncategorized

D7 –ի և տատամիի* առեղծվածը (:

Ահա և  ավարտվեցին  մեր  աշնանային  արձակուրդները:Մի պահ ափսոսում ես, իսկ հետո ուրախանում, վերջ ի վերջո դպրոցում միշտ էլ օրն ավելի հետաքրքիրք է անցնում:

Այս  անգամ, սիրելիընթերցող, քո ուշադրությանն ենք ներկայացնում ևս մեկ հարցազրույց մեր դպրոցի  յուրօրինակ աշակերտներից մեկի հետ: Եթե նախորդները փայլում էին  իրենց  երաժշտական  կարողություններով, ապա այս հարցազրույցի  կենտրոնում հայտնվել է Ձյուդոյի Հայաստանի բացարձակ  չեմպիոն ևՍամբոյի  աշխարհի  բրոնզե մեդալակիր, 12րդ դասարանի աշակերտուհի Խաչատրյան Ռոզան:
Համադրությունը արդեն հետաքիքրություն է շարժում: (:

TchaikovskyBloggerA (TBA):Բարև Ռոզա’, շատ ուրախենք ,որ ժամանակ գտար մեզ հետ զրուցելու և պատմելու քո դասընկերներին և մեզ  քո հաջողությունների մասին:

Ռոզա(R):Նոր եմ վերադարձել արտերկրից: Մեկ ամիս բացակայում էի, քանի որ ինտենսիվ պարապունքների էի :

TBA:
Ի՞նչ-որ տեղ էիր մեկն էլ, թե պատրաստվում էիր ՀՀ-ի տարածքում:

R:Այս անգամ ոչ մի տեղ չէինք մեկնել,  ես պատրաստվում էի իմ իսկ մարզիչի մոտ` Հայաստանի մարզական միությունում:

TBA:Իսկ  ի՞նչ մրցումներ էին և ի՞նչ հաջողություններ ես ունեցել:

R:Սամբոյի  պատանիների և երտասարդների աշխարհի առաջնությունն էր, Լատվիայում`Ռիգայում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ  դարձա բրոնզյա մեդալակիր:

TBA:Ա~հ, Կեցցես’: Շնորհավորում ենք:

R:Անմիջապես վերադառնալուց հետո մասնակցեցի և Հայաստանի առաջնությանը` դառնալով ՀՀ-ի բացարձակ չեմպիոն:

TBA:Փաստորեն  ներկայանում եu և’ ձյուդոյով,և’ սամբոյով :

R:Այո’, ներկայանում եմ և’ դյուդոյով և’ սամբոյով , որովհետև դրանք նմանատիպ են, պարզապես դյուդոն ձևավորվել է Ճապոնիայում,
իսկ սամբոն Ռուսաստանում: Կան հնարքների տարբերություններ, բայց ընդհանուր օրենքները նույնն են:

TBA :Ուրիշ ի՞նչ մրցումների եք մասնակցել:

R:Տարին մի քանի անգամ մեկնում եմ տարբեր մրցումների: Մասնակցել եմ Եվրոպայի սամբոյի առաջնությանը և
Ձյուդոյի միջազգային մի շարք մրցումների տարբեր երկրներում:

TBA :Լավ, սպորտային հաջողություններդ անկասկած տպավորիչ են, բայց ավելի տպավորիչ այն, որ
դու սովորում ես  հենց այս` երաշժտական-հանրակրթական դպրոցում: Հարց է  ծագում` ի՞նչու (:

R:Անկեղծ ասած` այս դպրոց եկել եմ մայրիկիս ընկերուհու խորհուրդով և միանշանակ կարող եմ ասել ` չեմ փոշմանում, քանի որ հաճախ հենց երաժշտությունն է ազդում իմ մոտեցմանը շատ հարցերում:

TBA :Ո՞ր բաժնում ես սովորում:

R: Ընդունվել եմ դպրոց և 7 տարի սովորել եմ դաշնամուրային բաժնում: Հետո որոշեցի փորձել երգել և պատկերացրեք հաճույքով սկսեցի զբաղվել երգեցողությամբ: Հիմա արդեն 3 տարի է, ինչ սովորում եմ վոկալ բաժնում:

TBA :Առաջիկայում ի՞նչ մրցումներ ունես:

R: Այս տարի մրցումները ավարտվեցին: Որպես կանոն աշխարհի առաջնույունը միշտ վերջինն է: Հունվարին կմասնակցեմ 2012-ի Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Մեծ ակնկալիքներ ունեմ:

TBA :Իսկ հիմա անրդառնանք մեր blog-ի հարցազրույցներում արդեն ավանդական դարձաց մի քանի հարցի: Ո՞րն է այն <<ոսկյա եռյակը>> առանց որի չես պատկերացնում քո կյանքը:

R: Ծնողներս, սպորտը և ինձ շրջապատող բարյացակամ մարդիկ:

TBA :Ռոզա, ո՞րն է քո կյանքի կարգախոսը:

R: Կներեք, բայց իմ կարգախոսը  ավելի լավ կհնչի  ռուսերենով` ”Если Бог со мной, какая разнится кто передомной”( հեղ.`<<Եթե Աստված ինձ հետ է , ինչ նշանակություն ունի `ով է իմ առաջ>>).  Այս խոսքերն ասում եմ ու անցնում գործի: *ծիծաղելով*

TBA :Եվ վերջում, ի՞նչ կասես մեր բլոգի ընեթերցողներին` քո դասընկերներին:

R:Թող որ նրանք երբեք չբավարարվեն իրենց ունեցած հաջողություններով, միշտ շարժվեն առաջ:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ռոզային, հպարտանում  որ  նա էլ իր քրտնաջան աշխատանքով`սպորտային հաջողություններով  բարձր պահում մեր դպրոցի և մեր երկրի պատիվը : Մաղթում ենք նրան նորանոր հաղթանակներ:                                                                                                                                                                                                                                                               Իսկ քեզ , իմ ընթերցող, ուզում ենք միայն ասել,մարդու ամենակարևոր կարողություններից մեկը ուրիշի  հաջողությունների ու նվաճումների ուրախությունը  կիսելու կարողությունն է : Իսկ մենք հաճախ, պարզապես անտեղյակ ենք մնում: Եկե’ք միասին փորձենք դա ուղղել:

Հպարտությամբ,

TchaikovskyBlogger
A xx

*տատամի- ձյուդոյի մրցահարթակ հանդիսացող գորդը

1 մեկնաբանություն

Filed under Uncategorized