Category Archives: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցաց և ավարտված (:

Եվ ի*նչ, փաստորեն  ևս մեկ ուսումնական տարի ավարտվե*ց: Ճիշտ այդպես: Պետք է անկեղծ խոստովանեմ, որ ավելի դժվար է ամփոփել այս ուստարին, քան նախորդը, և կարծում եմ դրանով իսկ ապացուցվում է թե ինչ հետաքրքիր ու յուրօրինակ դեպքերով լի էր այս տարին: Փորձեք հիշել դպրոցում անցկացված համերգներն` թե ամփոփիչ, թե յուրաքանրյուր բաժնի հաշվետու համերգները, հիշեք  թե ինչքան դապնեկիրներ ունեցանք այս տարի հանրապետական և միջազգային մրցույթներում , և թեպետ դրանք բոլորը կարևոր իրադարձություններ էին, բայց և այնպես համաձայնեք, որ իրականում մեր դպրոցի առօրյան ավելի բազմազան է յուրաքանչյուրիս համար յուրովի:

Ես ինքս կարող եմ անվերջ խոսել և խոսել իմ այս ուսումնական տարվա մասին, բայց  չէ որ յուրաքանչյուրիդ կյանքում այն իր յուրօրինակ դերն ու նշանակությունն է ունեցել: Այդ պատճառով բլոգը հայտարարում եմ մրցույթ դպրոցի աշակերտների շրջանակում. առաջարկում ենք գրել փոքրիկ շարադրություն արդեն անցաց և ավարտված ուսումնական տարվա մասին, փորցեք գրել  և պատմել կամ մի հետաքրքրաշարժ դեպք ձեր դասարանի կամ  դպրոցի առօրյայից , որով այս ուսումնական տարին կմա ձեր հիշողություններում: Ձեր նշում-շարադրությունը կարող եք ուղղարկել բլոգի էլեկտրոնային հասցերին,  ֆեյսբուքյան էջի կամ բլոգի կոմմենթի միջոցով մինչ հուլիսի մեկը:  Մասնակիցներին և հաղթողներին սպասվում են հետաքրքիր անկնկալներ-մրցանակներ:

Tchaikovsky Blogger A xx

Թողնել մեկնաբանություն

Filed under ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեհ, ինչ,պայմանավորվեցինք :)

Սիրելի’ չայկովցիներ,

Գարունը վերըստին հյուրընկալվեց մեր երկրում, իսկ մեր տնօրինությունը, գարնանը ընդառաջ, հետաքրքիր և օգտակար անակնկալ մատուցեց մեզ : Կարծում եմ նրանք, ովքեր արձակուրդային այս օրերին առիթ են ունցել լինել դպրոցում, ամենայն հավանականությամբ հասկացան, թե ինչի մասին է խոսքը: Խոսքը, իհարկե, դպրոցի նոր գույքի մասին է: Ավաղ~, դեռ հնարավորություն չենք ունեցել տեղեկությունն էր հավաքել և լուսանկարել մեր վերազինված դասարանները, բայց խոստանում ենք առաջիկայում Ձեր ուշադրությանը ներկայացնել հատուկ նյութ այս, իսկապես օգտակար նորամուծության մասին:

Ահ, քանի դեռ չեմ  մոռացել, ասեմ, որ մարտի քսանմեկին`ժամը տասնմեկին,մենք հնարավորություն ունենք սատար կանգնելու մեր դպրոցին. ինչպես:  Եկե’ք, միահամուռ ուժերով <<շաբաթօրյակի>> միջոցով հաչելի և մաImageքուր մթնոլորտ ստեղծենք մեր դասասենյակներում:)

Դեհ, ինչ,պայմանավորվեցինք 🙂 Զինվեք մաքրող հեղուկներով, սպունգներով, լավ երաժշտությամբ և իհարկե,

 

բարձր տրամադրությամբ :)) Կհանդիպենք դպրոցում. սիրով

Tchaikovsky Blogger A xx

 

 

Թողնել մեկնաբանություն

Filed under ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհավոր, ի’մ ուսուցիչ :)

Զանգը հնչեց, և դասամիջոցին
բնորոշ աղմուկը հեզհետե մարեց: Զբոսնում եմ միջանցքում և լսում յուրաքանչյուր դասարանից  իմ ուսուցիչների ձայները: Մեկը դեռ ներկաբացակա
է անում `հետաքրքրվելով յուրաքանչյուր բացակա աշակերտով, մյուսը արդեն դասին է անցել
և գրավել աշակերտների ուշադրությունը: Մի դասարանում a-ին b են գումարում , մեկ այլ
տեղ Ավարայրի ճակատամարտ է, իսկ միջանցքի խորքից լսվում են երաժշտական թելադրության
պատառիկներ: Կրկին լսում եմ իմ սիրելի ուսուցչի ձայն, որ կրկնում է իր թևավոր խոսքերից
մեկն ու ինքս ինձ ժպտում: Ախ~, երանի միշտ այդպես նախատեին ու սովորեցնեին ամբողջ կյանքում:  
Ուսուցիչ, իսկապես սուրբ խոսք,ուսուցիչներ,մարդիկ
որոնք երբեք չեն վերանում մեր հիշողությունից նույնիսկ երբ հնչում է մեր կյանքի վերջին
զանգը: Յուրաքանչյուր ուսուցիչ, անկախ նրանից թե ինչքան ենք մենք հասկացել և գնահատել
նրա աշխատանքը, իր ուրույն հետքն է թողել մեր կյանքում:

Սիրելի ուսուցիչնե’ր,
այս հոկտեմբերյան տոնին  ուզում ենք  իսրտե շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ
Ձեր նվիրական գործի      համար: Ավա~ղ, մանկական
չարաճճիության պահերին հաճախենք անկարգություն անում և խանգարում Ձեր դասերը,  բայց և այնպես գնահարտում ենք և հիանում Ձեր համբերատարությամբ
ու  հիացմունքի արժանի կամքով: Ներե’ք մեզ Ձեզ
բարկացնելու  համար, և իմացե’ք` երբեք չենք
մոռանա այն ինչ սովորել ենք յուրաքանչյուրիցդ:

Սիրով,

TchaikovskyBlogger A xx.

Թողնել մեկնաբանություն

Filed under ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն :)

Սիրելի Չայկովսկու դպրոցի և կենտրոն համայքի այլ դպրոցների աշակերտներ,

ՀՀ-ի Անկախության տոնին ընդառաջ կատարվելիք նախապտրաստական աշխատանքների պատճառով վաղը հանրակրթական դասերը չեն կայանալու: Հարկ Է նշել , որ օրվա երկրորդ կեսին(14:00-ից հետո) կանոնավոր երթևեկությունը լիովին կվերականգնվի, այնպես որ, եթե մասնագիտական դասեր ունեք ամենայն հավանականությամբ դրանք կկայանան դասացուցակի համաձայն (ճշտե’ք ուսուցչի հետ):

Հաջորդիվ օրերի մասին տեղեկությունները կհայտնենք ստույգ տեղեկանալուն պես :

Բարի լրացուցիչ հանգստյան օր և մի քանի ժամ ավելի քուն =))

Ձեր TchaikovskyBloger Axx.

Թողնել մեկնաբանություն

Filed under ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ