Monthly Archives: Օգոստոսի 2012

Սերնդափոխություն կամ նոր թիմ, նոր շունչ :)

Սիրելի’ ընթերցող , այս անգամվա իմ փոստը կտարբերվի մյուսներից, քանի որ այս անգամ ես գրում եմ քեզ ոչ իբրև քո դասընկերը, այլ իբրև մեր սիրելի դպրոցի արդեն իսկ շրջանավարտ: Արդեն մի քանի շաբատ է անցել ինչ ավարտել եմ դպրոցը, ինչ հանձնել եմ թե ավարտական թե ընդունելության քննությունները, բայց և այնպես դեռ չեմ հաշտվել այն մտքին, որ այս տարի  սեպտեմբերի մեկին դպրոցը ևս մեկ անգամ բացելու է իր դռները իր աշակերտների առաջ, բայց ես և իմ հասակակիցները չենք լինելու նրանց թվում:

Անկեղծ տխրում եմ, տխրում եմ , որովհետև հետևում եմ թողնում մի ամբողջ տասնամյակի պատմություն` հիշողություններ, ապրումներ, նվաճումներ, մարդկային հարաբերություններ: Եթե դու հիմա  պատրաստվում ես սեպտեմբերի մեկին, գնում ես տետրակներդ, սպասում, երբ դպրոցից կզանգեն և կկանչենք գրքերդ ստանալու, դու դժվարությամբ կհասկանաս այն ինչ ես զգում եմ այս օրերին, բայց մի բան կարող եմ վստահորեն ասել, որ դու իսկապես երջանիկ ես, որ դեռ ժամանակ ունես դպրոցական անհօգ օրերն ապրելու: Չայկովսկու դպրոցը, պարզապես դպորց չէ, և դու դրանում կհամոզվես  ինքդ: Որպես փաստ նշեմ, որ դպրոցն ավարտել են մոտ քառասուն աշակերտ և նրանց ութսուն տոկոսը ընդունվել են իրենց նախընտրաց բարձրագույն ուսումնական հաստատությունները, բնականաբար մեծամասնությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (մեծամասնությոնը անվճար ), բայց  հատկանշական է, որ շատերը մեր դպրոցի հանրակրթական մասի գիտելիքների հիման վրա ընդունվել են Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներ (իրավաբանական, հոգեբանական, կենսաբանական,լրագրողական) Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ,  Երևանի կինոյի և թատրոնի պետական համալսարան և այլ ուսումնական հաստատություններ: Սա պատահական չէ, և Չայկովսկու դպրոցի շրջանավարտ լինելը իսկապես մեծ հպարտություն է:

Երկար կարող եմ գովել իմ դպրոցը, բայց ցավոք ավարտին է մոտենում իմ վերջին փոստը,  (այո, վերջին,) չնայած չեմ կարող  խոստանալ , որ  էլ երբեք ոչինչ չեմ գրի( մի քիչ դժվար է) , բայց և այնպես հիմանկան փոստերի հեղինակները այլ են լինելու :Երկար եմ մտածել և փնտրել նրանց, ովքեր կշարունակեն TchaikovskyBlog–ի առօրյան և վերջ ի վերջո գտա նոր սերնդի այն չայկովցիներին , որոնք հաճույքով համաձայնեցին ստանձնել բլոգը խմբագրելու աշխատանքը: Եվ այսպես, հաճույքով ձեզ  եմ ներկայացնում Tchaikovsky Blogger M, Tchaikovsky Blogger L , Tchaikovsky Blogger E 🙂  Որպես պատգամ` մի վախեցեք, մի հանձնվեք,միշտ պայքարեք:

Նոր թիմը կներկայացնի իրեն առաջիկա փոստերում, կներկայացնի իր ծրագրերն ու նպատակները , իսկ ես կմիանամ ընթերցողների շարքերին և հաճույքով կընթերցեմ TchaikovskyBlog –ի նյութերը: Միգուցե հավեսի կգցեն, մի բան էլ նորից կգրեմ..ո’վ գիտի )))

Շնորհակալ եմ իմ բոլոր ընթերցողներին, և այս անգամ ….

Tchiaikovsky Bloger A xx` 2012Ա  Ասյա 🙂

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under Uncategorized