Ամառային ընթերցանություն

Շատերիս համար դժվար է ոչ թե  հենց ինքը կարդալու ընթացքը, այլ գիրքը ընտրելու  գործընթացը. գիրք, որը չի ձանձրացնի, հետաքրքիր դիմաշար կունենա, այդքան էլ երկար չլ իլինի( ճիշտ է չէ:) ) բայց և այնպես կտա մեզ մեր ուզած հարցերի պատասխանները, առանց դես ու դեն ընկնելու:

Եկեք խոստովանենք, որ յուրաքանչյուր ամառվա սկզբին, երբ մեր ուսուցիչները նոր են բաժանում մեզ ընթերցանության համար նախատեսված գրքերի ցուցակները բոլորս էլ կամ գրեթե բոլորս նպատակդրվում ենք կարդալ հնարավորինս պիտանի գրքերը, (պիտանին այս դեպքում նշանակում է քննական  հարցերում հանդիպող գրեքերը )և որքան էլ ցավալի է դա խոստովանել,  շատերս կորցնում ենք կարդալու ցանկությունը միայն հեղինակնեի ազգանուններն ու վերնագրերը տեսնելով. պատադիր Խորենացի, Եղիշե, Րաֆֆի, Մուրացան …

Ներկայումս  շատ քչերն են, որ թերթել են այդ գրքերի էջերը, <<պատմավեպ >> բառը ինքը սարսափեցրել է շատ դպրոցահասակ ընթերցողների: Քսանմեկերորդ դարը թեև տակնուվրա արեց ընթերցանության նկատմամբ վերաբերմունքը, այնուամենայնիվ կան և որոշ առավելություններ: Այսօր կարող ես կարդալ քո սիրելի գիրքը առանց  գրադարան հաճախելու , պարզապես համացանցում հավաքելով  վերնագին ու հեղինակին, այսօր կարելի է չչարչարվել  պատմավեպը ամբողջությամբ ընթերցելու համար, կարելի է պարզապես  վերցնել սեղմավեպն ու ընթերցել լավագույն դրվագները: Թեպետ այս հարցերից յուրաքանչյուրը բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի պատճառ է դառնում, այնուամնայնիվ գիրքը չի կորցնում իր արժեքը: Միգուցե այսօր դու չես կարողանա կարդալ բնագիրը և օգնության կգա սեղմավեպը, իսկ վաղը դու ինքդ կվերցնես և կկարդաս բնագիրը…ով գիտի:  Հարցի մի կողմը այունամենայնիվ մնում է անփոփոխ, եթե ցանկություն ունես ընթերցելու ,փնտրիր և գտիր այն գիրքը, այն կարդալու տեսակն ու ճանապարհը, որը ավելի հարմար և ընդունելի է քեզ համար: Վերջիվերջո ընթերցանության նպատակը  կրթվել և դաստիարակվելն է , իսկ թե ինչ ճանապարհով դու դա կանես, և  որ գրքի միջոցով, դա երկրոդային է :

Որպես խորհուրդ, փորձիր ժամանից առաջ ընկնել և կարդալ այն գրքերը, որոնք այս տարի  ուսումնասիրելու ես դպրոցական ծրագրի շրջանակներում: Կարդա, վերլուծիր, սիրիր, կամ ընդահակառակը ձևավորիր քո բացասական կարծիքը, և պատրաստվիր այն կիսելու քո դասընկերների հետ :Հետաքրքիր նրանք կհամաձայնեն քեզ հետ, թե իրենք էլ իրենցը կասեն 🙂

Tchaikovsky Blogger A xx

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s